Սարգիս Մուրադյանը` այլ ոճում

14:57 | Փետրվար 23, 2010 | ՄՇԱԿՈՒՅԹ

Երեւանում այսօր առաջին անգամ ցուցադրվում են ժողովրդական նկարիչ Սարգիս Մուրադյանի գրաֆիկական աշխատանքերը: Ներկայացված 43 գեղանկարչական եւ գրաֆիկակական աշխատանքներում նկարչի ճանապարհորդական էտյուդներն են ու էսքիզները:

Երեւանի գեղարվեստի ակադեմիայում ցուցահանդեսը կազմակերպել է նկարչի դուստրը` Զարուհի Մուրադյանը:

ՙՀայրս իր բազմաթիվ աշխատանքներ չէր ցուցադրում, նրա մահից հետո բազմաթիվ նկարներ եմ գտել, մի մասը ներկայացվել է ցուցահանդեսներում, մյուս մասը դեռ կցուցադրվի: Ուսուցողական բնույթ սա նույնպես ունի, քանի որ մեր օրերում ուսանողները այնքան էլ լուրջ չեն վերաբերվում այս ամենին: Կարծում եմ` պատճառը ինտերնետի, հեռուստատեսության, տեսախցիկների առկայությունն է՚,- ասաց Զարուհի Մուրադյանը:

Նրա խոսքերով` հայրը կենդանության օրոք չի կազմակերպել նման ցուցահանդեսներ, քանի որ նա իրեն ավելի շատ համարում էր կոմպոզիցիոն նկարիչ` պատմական, ազգային թեմաներով ստեղծագործող:

Ցուցահանդեսը գործելու է մինչեւ մարտի 11-ը:

Share |
Rambler's Top100