«Եվրատեսիլ-2010» երգի մրցույթի հայաստանյան նախընտրական փուլում հայտնված երգիչների թիվը նվազում է: Երգչուհի Սոնյան հրաժարվել է մասնակցությունից:
«Երգչուհու պրոդյուսերի տեղեկացմամբ` երգչուհին առողջական խնդիրներ ունի»,- «Ա1+»-ին հայտնեց Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի Հատուկ նախագծերի գծով խորհրդական Դիանա Մնացականյանը:
Այսպիսով` փետրվարի 14-ին «Եվրատեսիլ»-ի հայաստանյան նախընտրական փուլին ելույթ կունենան 9 մասնակից` Anothеr Story Rock-band խումբը, Եվա Ռիվասը, Նիք Էգիբյանը, Էմմին եւ Միհրանը, Դավիթ Աշոտյանը, Մարիա Կիզիրյանը, Ռազմիկ Ամյանը, Անի Արզումանյանը եւ Մելինե Բեգլարյանը:
Վերջին մա՞սը
Մեր տեղեկություններով` այսօր Ջրվեժում նկարահանվում է «Որոգայթ» հեռուստասերիալի վերջին սերիան: «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող այս սերիալը մոտենում է իր վերջնակետին ՀՌԱՀ-ի ընդունած վերջին չափորոշիշների հետեւանքով:Ի դեպ, արգելվել է դերասաններին խոսել այս թեմայով:

