Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

Քաղաքականություն

1918 թ. մայիսի 28-ին Հայաստանը հռչակվեց անկախ հանրապետություն: Իրադարձությունները ծավալվում էին ծանր պատերազմական պայմաններում: Մարտի 20-ին թուրքական զորքերը հասել էին Ալեքսանդրոպոլիս, Սարդարապատ, պատրաստվում էին գրավել Երեւանը: Ազգային խորհուրդը որոշում կայացրեց հանձնել մայրաքաղաքը: Սակայն ՆԳ նախարար Արամ Մանուկյանը կոչով դիմեց ժողովրդին եւ սկսվեց կամավորների հավաքը: Հայկական բանակը հետ շպրտեց թուրքական դիվիզիաները: Այդ մասին սակայն չգիտեր հայկական պատվիրակությունը, որը 1918թ. մայիսի 23-ին Բաթումիում հայ-թուրքական պայմանագիր կնքեց: Ըստ պայմանագրի Հայաստանի տարածքը սահմանվում է Երեւանով, Էջմիածնով եւ Սեւանով` կազմելով ընդամենը 9 հազ. քառ. կմ:

1918 թ. մայիսի 28-ին Հայաստանի ազգային խորհուրդը հայտարարեց անկախ հանրապետության ստեղծման մասին: Նորաստեղծ կառավարությունը գլխավորեց Հովհաննես Քաջազնունին: 1919թ. ընթացքում հայկական բանակի շնորհիվ Հայաստանի տարածքը դարձավ 68 հազ. քառ. կմ:

Առաջին հանրապետությունը գոյատեւեց երկուսուկես տարի: 1920 թ. նոյեմբերին արյունահեղությունից խուսափելու համար դաշնակցությունը հանձնեց իշխանությունը բոլշեւիկներին: Ստեղծվեց Հայաստանի երկրորդ` սոցիալիստական հանրապետությունը: