Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՏՈՄՈԳՐԱՖԻԿ ԱԽՏՈՐՈՇԻՉ ԿԵՆՏՐՈՆ

Մարզեր

Համակարգչային տոմոգրաֆիկ սարքը մայրաքաղաքից հետո առաջին անգամ տեղադրվել է նաեւ Գյումրիում: Այն հնարավորություն է տալիս առավել վաղ հայտնաբերել ուռուցքային հիվանդությունները: Եթե սարքի բացակայության պատճառով շատերը ստիպված էին նախկինում հետազոտվել Երեւանում, ապա այսօր արդեն այդ խնդիրը չեն ունենա:

2004թ-ի հոկտեմբերին Ֆրանսիայի նահանգի գլխավոր խորհրդի աջակցությամբ Գյումրի բերված համակարգչային տոմոգրաֆիկ սարքը առաջին անգամ գործարկվեց այս տարվա մարտի 15-ին՝ ֆրանսիացի բժիշկ մասնագետների կողմից: Տոմոգրաֆիկ ախտորոշիչ կենտրոնը, սակայն նոր է բացվել՝ Բուժ Դյու Րոնի նահանգապետ Ժան Նոյել Գերինիի մասնակցությամբ:

Մարզում տարեկան 6 հազար մարդ այսուհետ հնարավորություն կունենա հետազոտվել համակարգչով: Մինչ օրս տոմոգրաֆիկ կենտրոնում անվճար բժշկական հետազոտություն են անցել 60 քաղաքացիներ: Կատարվել է նաեւ վիրահատություն՝ կապված ողնաշարային հիվանդությունների հետ: Կենտրոնի հնարավորություններն ավելի մեծ են, սական որոշ տեխնիկական խնդիրներ թույլ չեն տվել առավել մեծ թվով հիվանդների սպասարկել:

Մասնագետները գտնում են, որ տեխնիկական խնդիրների լուծման դեպքում, սարքը էականորեն կբարելավի առողջապահական ծառայությունները տարածաշրջանում: