Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏ

Քաղաքականություն

Այս տարվա հունվարից Երեւանի « Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ-ի աշխատանքներն իր վրա է վերցրել կառավարությանն առնթեր ջրային տնտեսության պետական կոմիտեն: Կոմիտեի նախաձեռնությամբ կառավարությունն ընդունել է համատիրությունների եւ բազմաբնակարան շենքերի կառավարման մասին օրենք:

Համաձայն այդ օրենքի, ինքնակառավարման մարմինները պետք է զբաղվեն այդ շենքերի կոմունալ-կենցաղային խնդիրների լուծմամբ, ինչպես նաեւ աստիճանահարթակների վերանորոգմամբ եւ ջրամատակարարման որակի եւ ծառայության բարելավմամբ: Շենքերի հետ պայմանագիր կնքած համատիրություններին ջուրը կվաճառվի այլ սակագնով: Այսինքն հաշվարկային 56 դրամ սակագնից առաջին 6 ամիսը համատիրությունների տրամադրության տակ կմնա 36 դրամը, 2-րդ 6 ամիսը 31 դրամը, 3-դը 21 դրամը, 4-ը 14 դրամը: Բնակիչների օգուտն այս գործելաձեւից լինելու է այն, որ տնտեսված գումարները ուղղվելու են բազմաբնակարան շենքերի ներսի ինժեներական կոմունիկացիաների, խողովակաշարերի նորոգմանը եւ ջրաչափերի տեղադրմանը:

Կառավարության որոշմամբ ջուր է մատակարարվելու Երեւանը հարող 39 գյուղական բնակավայր: Այստեղ նույնպես կգործեն այլ սակագներ: Համայնքները 30 դրամով գնելու են ջուրը եւ 42 դրամով վաճառելու են բնակիչներին:

Կառավարությունում այսօր ընդունել է եւս 1որոշում ՝ դա ճանապարհային երթեւեկության նոր կանոններն են որոնք կգործեն հունիսի 5-ից: