Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳՈՐԾԱԴՈՒԼ «ՇՈՂԱԿՆՈՒՄ»

Մարզեր

Արդեն 4 օր է, ինչ գործադուլ են հայտարարել Նոր Հաճնի ադամանդի վերամշակման «Շողակն» գործարանի աշխատակիցները: Նրանք պահանջում են վճարումները կատարել առայսօր գործող վճարումների սանդղակով: Իսկ վերջիններս իջեցրել են աշխատավարձի չափը մինչեւ 2001 թվականին տրվող դրույքաչափը: Աշխատողները 3 օր ժամանակ են տվել տնօրինությանը հարցը լուծելու համար:

Մեկ շաբաթ առաջ շուրջ 200 հոգու ստորագրությամբ նամակ է հղվել գործարանի տնօրեն Սերգեյ Գասպարյանին: Սակայն պատասխանը եղել է «էդ է, աշխատում եք` աշխատեք, չեք ուզում` գնացեք»: Արդեն մի քանի օր է, ինչ աշխատողները հրաժարվում են աշխատել, իսկ ղեկավարությունը բոլորի աշխատանքային պայմանագրերը չեղյալ է հայտարարել եւ հրամանով ազատել նրանց: Գործադիր տնօրենը, բնականաբար, ունի իր բացատրությունները, որն, ի դեպ, անդրդվելի է. նրանք հայտարարում են, որ զիջումների չեն գնալու,այս մասին հաղորդում է «Ազատություն » ռադիոկայանը: