Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՅՍՕՐ ԱՄՆ-Ի ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴԻՐԸ

Քաղաքականություն

Այսօր Մոսկվայում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ջորջ Բուշը կքննարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրները:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այս մասին այսօր հայտնել է Ռուսաստանի նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Պրիխոդկոն:

Նախօրեին ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Կոնդոլիզա Ռայսը հայտարարել էր, որ «Միացյալ Նահանգները, Ռուսաստանը եւ Ֆրանսիան չափազանց հաջող են համագործակցում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում»: