Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԵՐ ԿՂԵԿԱՎԱՐԵՆ ԳԼԵՆԴԵՅԼՈՒՄ

Քաղաքականություն

Գլենդեյլում տեղի են ունեցել քաղաքապետարանի ընտրություններ, որոնց մասնակցել են հայ թեկնածուներ:

Հատկանշականը քաղաքի գրագրի պաշտոնի ընտրությունն էր, քանի որ 1929 թ. ի վեր այն առաջին անգամ էր կատարվում: Այդ պաշտոնի ինը թեկնածուներից քվեների մեծ տարբերությամբ՝ 5714 քվեի 27,3 %ը, ընտրվել է Արտաշես Քասախյանը:

75 տարվա ընթացքում Արտաշես Քասախյանը դարձել է առաջին ընտրյալը Գլենդեյլի գրագրի պաշտոնում: «Գլենդեյլ նյուզ փրեսի» մարտի 6ի համարում, անդրադառնալով Արտաշեսի նոր պաշտոնին, թղթակից Ջ. Քլեյնբոմը ասել է. «Վերջին անգամ, երբ Գլենդեյլի քվեարկողներն ընտրեցին նոր գրագիր, Հերբերթ Հուվերը Սպիտակ տանն էր, Տրոցկին վտարված չէր Խորհրդային Միությունից, տնտեսական փլուզումը չէր սկսվել, եւ Արտաշես Քասախյան նույնիսկ չէր ծնվել»:

Հայազգի քաղաքացիներ ընտրվել են նաեւ քաղաքապետական խորհրդում, Գլենդեյլի քոլեջի վարչության կազմում եւ Գլենդեյլի կրթական խորհրդում: