Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎԱՃԱՌՎՈՒՄ Է ՕՐԵՆՔ...

Քաղաքականություն

ԱԺ-ն այսօրվա արտահերթ նիստով Հայաստանը հարմարեցրեց արգենտինահայ գործարար Էդուրադո Էռնեկյանին: ԱԺ-ն ընդունեց «Ավիացիայի մասին» օրենքը , ինչպես նաեւ մի շարք օրենքներ, որոնք պարոն Էռնեկյանին թույլ կտան խաղատուն կառուցել Զվարթնոց օդանավակայանում, նրան կազատեն շահութահարկից , «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում կունենա լիցենզավորման մենաշնորհ եւ այլն:

Սա նշանակում է, որ յուրաքանչյուր փող ունեցող կարող է գալ Հայաստան եւ օրենքներ առնել, հայտարարեցին իրենց ընդդիմադիր համարող որոշ պատգամավորներ : Եղան նաեւ Էռնեկյանի փոխարեն վիրավորվողներ: Պատգամավոր Գուրգեն Արսենյանը իր ելույթում կոչ արեց ԱԺ ամբիոնից Էռնեկյանի հասցեին մեղադրանքներ չհենչեցնել, ի սկզբանե մեր հայրենակցին չկասկածել: Մեր օդանավակայանը հրապուրիչ չէ: Ըստ պարոն Արսենյանի, Էռնեկյանը եւ նրա ընկերությունը աշխարհում հեղինակություն են վայելում եւ մենք պետք է շոյված լինենք:

Որոշ պատգամավորներ ուրախ են Ավիացաիան մեր հայրենակցին հանձնելու համար, սակայն նրանց մտահոգում է այնտեղ խաղատուն կառուցելու հանգամանքը: Հատուկ Էռնեկյանի համար «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություններ անել չարժե, որի համաձայն խաղատներ պետք է կառուցվեն, ոչ թե Երեւանից 50 կմ հեռավորության, այլ 10 կամ 20 կմ հեռավորության վրա :

Օրինակ ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը վստահեցրեց, որ Հայաստանում խաղատներ կառուցելու շնորք չունեն : «Անդուր աղմուկ, հայհոյանքներ, կանաց բղավոցներ : Թող ոչ ոքի մտքով չանցնի , որ Երեւանում խաղատներ են լինելու», - ԱԺ ամբիոնից իր վճռական խոսքն ասաց պարոն Թորոսյանը: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը փորձեց հագստացնել, բացատրելով , որ Էռնեկյանին արտոնություններ տրվում է որպես երաշխիք նախատեսված ներդրումների համար : Նշենք միայն , որ Զվարթնոց օդանավակայանի մասնավորեցման պայմանագրում ներդրումների մասին խոսք չկա: