Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻԼԻ ՄԵՋԼԻՍՈՒՄ ԱՅՍՕՐ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ԼՂՀ ՀԱՐՑԸ

Քաղաքականություն

Այսօր Ադրբեջանի Միլի Մեջլիսում նախաձեռնում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրի լսումներ: Միլի Մեջլիսի նախագահ Մուրթուզ Ալեսկերովի խոսքերով, թե' առավոտյան, թե' երեկոյան նիստի ժամանակ կքննակրվի փետրվարի վերջին ԵԱՀԿ փաստահավաք առաքելության եզրակացությունը:

ԼՂՀ հարցի քննարկումը Ադրբեջանի Միլի Մեջլիսում, բնականաբար, ընթանալու է ադրբեջանական կողմին բնորոշ երանգավորումներով եւ որակումներով: Day.az էլեկտրոնային թերթի հաղորդմամբ, քննարկումների արդյունքում նախատեսվում է ընդունել հայտարարություն, որն այնուհետեւ կուղարկվի ՄԱԿ եւ այլ միջազգային կառույցներ: