Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԵԿ ՔԱՅԼ ԴԵՊԻ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՓԱԿՈՒՄ

Տնտեսություն

Հայաստանում միկրո ՀԷԿ-երի զարգացումը կցածրացնի Ատոմային կայանի անհրաժեշտության փաստը»,- այսօր միկրոէներգետիկայի զարգացմանը նվիրված կոնֆերանսի ժամանակ հայտարարեց Հայաստանում էլեկտրաէներգետիկայի ոլորտում բարեփոխւմների ամրապնդման եւ էներգետիկ անվտանգության ապահովման ծրագրի ներկայացուցիչ Լարի Գուդը:

Ըստ նրա, տնտեսական եւ ֆինանսական տեսակետից միկրո ՀԷԿ-երի միջոցով հնարավոր կլինի բավականաչափ գումար տնտեսել, քանի որ ներդնելով նախնական գումար` յուրաքանչյուր անհատին հնարավորություն է ընձեռնվում հետագայում օգտվել գրեթե անվճար էլեկրաէներգիայից.«Միկրո ՀԷԿ-երի միջոցով հոսանքի արտադրությունը չի պահանջում վառելիք, քանի որ վառելանյութ է հանդիսանալու միայն լեռներից հոսող ջուրը, որը այնքան առատ է Հայաստնում»: Պարոն Գուդի խոսքերով, միկրո ՀԷԿ-երի առավելությունը նաեւ այն է, որ ներդրողը աստիճանաբար անկախանում է տեղական էլեկտրաէներգետիկ ցանցից:

«PA Consulting Group» ընկերության մասնագետ Հակոբ Դինգչյանի խոսքերով, այսօր Հայաստանում արդեն գործում են մի քանի միկրո ՀԷԿ-եր, սակայն դրական արդյունքի մասին դեռ վաղ է խոսել.«Այս համակարգը ունի լուրջ խնդիրներ եւ օրենսդրական դաշտում, եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ»: