Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐԶԵՐԸ ԴԵՌ ՉԵՆ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Մարզեր

Շիրակի, Տավուշի, Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերում խնդիր կա կապված ոռոգման ջրի օգտագործման եւ ջրամատակարար կազմակերպությունների հետ: Մասնավորապես, Շիրակի մարզում բավարար չափով ոռոգման ջուր են ստանում տնային տնտեսությունների 15 տոկոսը: Կանոնակարգված չէ ջրի դիմաց վարձավճարների գանձման գործընթացը: Ջրամատակարար կազմակերպությունների խնդիրն եւս լուրջ է: Այդպիսիք, հատկապես Շիրակի մարզում, գոյություն չունեն:

Այս տվյալներն ամփոփվել են Աղքատության Հաղթահարման Ռազմավարական Ծրագրի շրջանակներում իրականացված ուսումնասիրության ընթացքում: Ուսումնասիրություններն ընթացել են նշված 4 մարզերում 2003 թվականի սեպտեմբերի 1-ից: Ծրագիրն իրականացվել է Շիրակի մարզի հասարակական կազմակերպությունների միության կողմից՝ «Օքսֆամ» բրիտանական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ: Այն նպատակ ունի հասարակական ինստիտուտների համախմբմամբ մշակել եւ իրականացնել հանրային ծրագրեր, բարձրացնել հանրության իրազեկությունը ու նպաստել մարդու իրավունքների պաշտպանության գործընթացին:

1 տարվա ընթացքում դրական տեղաշարժ է գրանցվել առողջապահության բնագավառում: 4 մարզերում էլ կանոնակարգվել է ընտանեկան բժիշկների գործունեությունը: Հարցումների արդյունքում պարզվել է նաեւ, որ գյուղական բնակչությունը հիվանդանոցներ քիչ է այցելում: