Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲԵԼԳԻԱՅՈՒՄ ՀԱՐԳՈՒՄ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ

Քաղաքականություն

Բելգիայի Կորտրիկ (Kortrijk) քաղաքի կոնսերվատորիայի սրահում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության 90-ամյակին նվիրված «Տարագրում, հետապնդում, ոչնչացում» խորագրով ցուցահանդեսի բացումը: Գերմանացի պատմաբան Թեսսա Հոֆմանի կողմից պատրաստված ցուցահանդեսը պարունակում է Հայոց Մեծ Եղեռնի առաջին երկու տարիները ներկայացնող փաստաթղթեր ու լուսանկարներ:

Ցուցահանդեսը քաղաքային իշխանությունների աջակցությամբ կազմակերպվել էր ՀՀ դեսպանության, տեղի հայ համայնքի ջանքերով եւ կտեւի մինչեւ ապրիլի 9-ը, այնուհետեւ այն կցուցադրվի Բրյուսելում եւ Նիդեռլանդներում: