Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՎԻԶԱՆԵՐԸ ԹԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ

Քաղաքականություն

Շուրջ 1 ամիս է, ինչ ԱՄՆ ներգաղթային վիզաների ու որոշ հյուպատոսական ծառայությունների դիմաց գանձվող միջնորդավճարները բարձրացվել են: ԱՄՆ դեսպանատնից տեղեկացնում են, որ ոչ-ներգաղթային վիզայի միջնորդավճարի չափը մնացել է անփոփոխ, այսինքն` 100 ամերիկյան դոլար:

Թանկացումները բացատրվում են նրանով, որ 2001թ. սեպտեմբերի 11-ից հետո ԱՄՆ կառավարությունը ներմուծել է անվտանգությունը մեծացնելու ու կեղծիքները կանխարգելելու խստացված միջոցներ: Այս միջոցները հիմնականում կապված են նորագույն տեխնոլոգիաների կիրառման հետ ու չափազանց թանկ արժեն: Ուստի նախատեսվում է, որ գանձվող միջորդավճարները գոնե մասամբ կփակեն այդ ծախսերը:

Կատարված փոփոխությունների համաձայն ներգաղթային վիզաների` այդ թվում եւ բազմազանության վիճակախաղում շահողների միջնորդավճարն ավելացել է 45 ամերիկյան դոլարով: Փաստորեն բազմազանության վիճակախաղի շահողների համար վիզայի հատուկ միջնորդավճարը դարձել է 375 դոլար: