Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌՈՒՇԱՅԼՈՆ ՄԵԿՆԵԼ Է ԲԱՔՈՒ

Քաղաքականություն

ԱՊՀ գործադիր քարտուղար, գործադիր կոմիտեի նախագահ Վլադիմիր Ռուշայլոն 4-օրյա այցով գտնվում է Բաքվում: Պաշտոնական ներկայացմամբ, այդ ընթացքում քննարկվելու է օգոստոսի 26-ին Կազանում կայանալիք ԱՊՀ ղեկավարների հերթական համաժողովի կազմակերպչական խնդիրները:

Ի դեպ, ոչ պաշտոնական նմանատիպ համաժողովն անցկացվելու է Մոսկվայում, մայիսի 8-ին: Ռուշայլոն տեղեկացրել է, որ մինչ պաշտոնական հանդիպման կազմակերպումը Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ արտգործնախարարների հանդիպումը եւ դեռ երկու անգամ էլ կհանդիպեն ԱՊՀ երկրների ղեկավարները:

Ռուշայլոյի խոսքերում Բաքվում նա քննարկելու է «ԱՊՀ շրջանակներում բազմակողմանի համագործակցության խնդիրները»: Դրանով իրականացվում է անցած համաժողովի որոշումներից մեկը, որով պետք է կատարելագործվեն ԱՊՀ կառույցները:

Ադրբեջան կատարած այցի շրջանակում Վլադիմիր Ռուշայլոն կհանդիպի Ադրբեջանի նախագահի, վարչապետի, խորհրդարանի եւ արտաքին գործերի նախարարների հետ: