Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՉՃԱՆԱՉՎԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ

Քաղաքականություն

Առաջիկա օրերին Մոսկվայում են հավաքվելու Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի եւ Մերձդնեստրի Հանրապետությունների արտգործնախարարները: Այս մասին տեղեկատվությունը տարածել է Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշը:

Նախատեսվում է, որ մոսկովյան հանդիպման ժամանակ կպատրաստվի հուշագիր, որը վերոնշյալ երեք պետությունների ղեկավարները կստորագրեն Սուխումիում կայանալիք հանդիպման ժամանակ: Այդ հանդիպման ժամկետներն առայժմ չեն նշվում: Երեք պետությունների նախագահների հանդիպումից հայտնի է միայն, որ այն կայանալու է Ապրիլին Աբխազիայում:

Կարեւորագույն հարցը, որ քննարկելու են չճանաչված պետությունների ղեկավարներն այն է, որ Ադրբեջանը, Վրաստանը եւ Մոլդովան մտադրություն ունեն ուժային ճանապարհով լուծել իրենց խնդիրները: Այս հարցն, ի դեպ, կարող է քննարկվել ապրիլի վերջում կայանալիք «ԳՈՒՈՒԱՄ» համաժողովի ժամանակ: