Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆՈՐԻՑ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՐՅԱՆԸ

Քաղաքականություն

«Ա1+» հեռուստաընկերության ավտոմեքենան պետավտոտեսչության տուգանային հրապարակ է տարվել անհիմն: Հենց սկզբից շարքային ոստիկանները պնդում էին, որ կատարում են հրաման՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Վարյանի հրամանը: Ինքը՝ Հովհաննես Վարյանը հերքում է ասվածը՝ պնդելով,. որ նոր է եկել Հոլանդիայից, ոչ մի բանից տեղյակ չէ եւ որ բոլորը թողնեն իրեն հանգիստ նշել աղջկա ծննդյան տարեդարձը: Ավտոմեքենայի ձերբակալման մասին «տեղյակ» չէր նաեւ Պետավտոտեսչության պետ Մարգար Օհանյանը: Իրավապաշտպանների եւ հասարակական կազմակերպությունների խնդրանքին՝ տուգանային հրապարակից թույլ տալ վերցնել բարձրախոսները, պաստառները եւ վաղվա խաղաղ ակցիայի համար անհրաժեշտ մնացած իրերը, Մարգար Օհանյանը տվեց հետեւյալ պատասխանը. «Հենց դրանց համար էլ մեքենան վերցրել ենք»: Ոստիկանների գործողությունները, մեղմ ասած, անտրամաբանական են: Եթե ավտոմեքենան խախտում չի արել, ապա պետավտոտեսչությունն ի՞նչ կապ ունի տեխնիկայի հետ, չէ՞ որ սարքավորումները ավտոմեքենա չեն: Ինչեւէ, Մարգար Օհանյանը փորձեց «պարզել», թե ինչպես եւ երբ կարելի է «ազատ արձակել» ավտոմեքենան: Արդյունքում նա «պարզեց», որ ավտոմեքենան ազատելու որոշումը կախված է նույն Վարյանից: