Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ ՏԵՂԸ ԶԲԱՂԵՑՐԻՆ

Քաղաքականություն

Մայիսի 20-ին ԱԺ պատգամավորի արտահերթ ընտրություններ են տեղի ունեցել Շիրակի թիվ 67 եւ Տավուշի թիվ 75 ընտրատարածքներում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացնում են, որ նախնական տվյալներով ԱԺ պատգամավոր են ընտրվել ՀՅԴ անդամ Հակոբ Մաթիլյանը եւ Բագրատաշենի մաքսային կետի նախկին պետ Հովիկ Աբովյանը: Ի դեպ, վերջինս հավաքել է ձայների մեծամասնությունն այն ընտրատարածքում, որտեղ ԱԺ պատգամավորի նախորդ երկու ընտրություններում պատգամավոր էր ընտրվել Վանո Սիրադեղյանը: Նրան այս անգամ Տավուշի ՄԸՀ -ն հրաժարվել էր պատգամավորության թեկնածու գրանցել: