Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ Է «Ա1+»-Ի ՄԵՔԵՆԱՆ

Քաղաքականություն

Հովիկ Թամամյանի հրահանգով «Ա1+»-ի ավտոմեքենան, որում գտնվում էին նաեւ բարձրախոսները, պաստառները, հանրահավաքի համար անհրաժեշտ տեխնիկան, բերման է ենթարկվել տուգանային հրապարակ:

Պետավտոտեսչության աշխատակիցը վարորդի հարցին` թե ինչու՞ եք տանում ավտոմեքենան, պատասխանել է, որ հրաման է կատարում:Տեղում նաեւ հաջողվել է պարզել, որ փոխոստիկանապետ Հովհաննես Վարյանի կողմից հրահանգված է 10 օր պահել ավտոմեքենան տուգանային հրապարակում` ակցիայի շարունակականությանը խոչընդոտելու նպատակով: