Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԳԱՑԱԾ ԱՊԱԿԻՆԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ ՉԷ

Քաղաքականություն

Եթե Հայաստանի իշխանությունները մտածում են ազգի մասին, ապա մգացած ապակիներով զբաղվելու ժամանակը չէ, - անհանգստացած է ՌԴ սոցիալական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, քաղաքագիտության դոկտոր Արամ Կարապետյանը, - ժամանակն է մտածել, թե ինչպես դառնալ գործոն տարածաշրջանում:

Պարոն Կարապետյանը համոզված է, որ , եթե Միացյալ նահանգներին հաջողվի «տիրանալ» տարածաշրջանին, դա կլինի Ամերիկայի տեսական մուտքը Հայաստան, իսկ իրականում դա կնշանակի Թուրքիայի մուտքը Հայաստան: Նրա կարծիքով այդ տարբերակը ձեռնտու չի լինի ոչ ԱՄն-ի , ոչ Ռուսաստանի եւ ոչ էլ Հայաստանի համար: Քաղաքագետ Արամ Կարապետյանի վերջնական կանխատեսումները լավատեսական են. Ռուսաստանը Անդրկովկասից առայժմ չի հեռանա: