Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ ՁՆԱԲՔԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Մարզեր

Անբարենպաստ եղանակների պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Շիրակի մարզի որոշ ճանապարհներին: Այս մասին տեղեկացնում են Գյումրիի «Ցայգ» հ/ը մեր գործընկերները։

Ձնաբքի հետեւանքով առավոտից անանցանելի է դարձել Աշոցքի տարածաշրջանը: Ճանապարհները բացելու եւ ձնաբքի տակ մնացած մեքենաները տարհանելու ուղղությամբ աշխատանքներ է տարել Աշոցքի ճանշինը:

Ըստ Շիրակի մարզի տրանսպորտի եւ ճանապարահաշինության բաժնի պետ Մարզպետունի Մարգարյանի, մեքենաները հանվել են: Սակայն շարունակվող բքի եւ ուժեղ քամու պատճառով հնարավոր չէ մաքրել ճանապարհները: Շիրակի մարզային ոստիկանության օպերատիվ ծառայությանը զգուշացվել է ուժեղացնել վերահսկողությունը այդ տարածքում: