Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՎԵՆՈԿ ՀԱՄՈՆ» ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԾԻԾԵՌՆԱ՞Կ

Քաղաքականություն

Անկախ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանն այսօր խորհրդարան էր եկել մի մեծ ծաղկեպսակով:

Դա ըստ նրա, մի կողմից խորհրդանշում է անխուսափելի հեղափոխություն, մյուս կողմից կոալիցիոն գործընկերները Հմայակ Հովհաննիսյանին հիշեցնում են քաղաքական հանգուցյալների: Ծաղկեպսակի կալաները, ըստ Հմայակ Հովհաննիսյանի, հանրապետականներ են, վարդերը` հեղափոխական դաշնակցականները, իսկ նարնջագույն հերբերաները` ՕԵԿ-ն: Խորհրդարանի միջանցքներում ծնվեց նաեւ Հմայակ Հովհաննիսյանի մականունը` «վենոկ Համո»:

Իսկ երբ ԱԺ կարմիր նախասրահից Հմայակ Հովհաննիսյանը մի քանի րոպե բացակայեց, ԱԺ պահպանությունն իրականացնող ոստիկանները պսակը բարձրացրին Հմայակ Հովհաննիսյանի սենյակ: Նա չընդունեց պսակը, հայտարարելով, որ դա իրեն չի պատկանում եւ ինքը միայն կոալիցիային փոխանցել է ավանդատուների ուղարկած նվերը: