Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ

Քաղաքականություն

Այսօր ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական եւ Հայաստանի երիտասարդական միությունների նախաձեռնությամբ, շուրջ 30 երիտասարդական եւ ուսանողական կազմակերպություններ նամակ-բողոք են հղել Հայաստանում Ֆիլիպ Կիրկորովի համերգների կազմակերպիչներին` պահանջելով կանխել այն:

Որպես պահանջի գլխավոր հիմնավորում նշվում է հետեւյալ փաստարկը. Կիրկորովը ակնհայտ հակահայկական, ավելին` թուրքական դիրքորոշում ունի եւ վերջերս հրապարակավ հայհոյել ու անարգել է հայ լրագրողուհուն` քամահրանքով նշելով նրա ծագումը: Բողոքի նախաձեռնողները Հայոց Ցեղասպանության 90րդ տարելիցի նախաշեմին թուրքական երաժշտության քարոզիչ երգչին Հայաստան հրավիրելն անբարո, հետեւապես անհանդուրժելի քայլ են համարում:

Սույն միջոցառումից ակնկալվող նյութական շահը ստորադաս է այնպիսի բարոյական արժեքից, որպիսին ազգային եւ մարդկային արժանապատվությունն է:

Երիտասարդական եւ ուսանողական կազմակերպությունները հավելում են, որ խնդրո առարկա միջոցառումը չեղյալ չհամարելու պարագայում իրենց իրավունք են վերապահում դիմելու գործնական քայլերի` համերգները խափանելու նպատակով: