Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԱՅԹԵՑՎԵԼ Է ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ

Քաղաքականություն

Այսօր առավոտյան ժամը 9:55-ին պայթյուն է տեղի ունեցել ՀՀ Մաքսային ծառայության պետական կոմիտեի շենքի առաջ՝ նույն ծառի մոտ, որի տակ վայրկյաններ առաջ կայանել էր կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանի ծառայողական ավտոմեքենան: Տեղազննումից հետո ՀՀ Ոստիկանության պետ Հայկ Հարությունյանն ասաց, որ դեռ հստակ ոչինչ չի կարող ասել:

Ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության պետ Ներսես Նազարյանից տեղեկացանք, որ պայթյունի պահին Արմեն Ավետիսյանն արդեն դուրս եկած է եղել ավտոմեքենայից, տուժել են նրա վարորդն ու օգնականը: Երեւանի վարչության պետը նշեց նաեւ, որ իրենք զրուցել են Ավետիսյանի հետ, վերջինս հայտնել է, որ ինքը կոնկրետ կասկածներ չունի:

Նախաքննություն իրականացնող քննչական խումբը առայժմ չի կարող ասել, թե ինչ պայթուցիկ սարք է կիրառվել: