Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴՐԱԿԱՆ ՍԱԼԴՈ. ՊԱՐԶՎՈՒՄ Է` ՄԱՐԴԻԿ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ

Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել կառավարությանն առընթեր Միգրացիայի եւ փախստականների վարչության պետ Գագիկ Եգանյանի հետ: Վերջինս տեղեկացրել է, որ աճող ուղեւորահոսքի պայմաններում հանրապետությունում շարունակում է նվազել միգրացիոն բացասական սալդոն: Իսկ նախորդ տարի արդեն արձանագրվել է դրական սալդո` Հայաստան ժամանածների թիվը 2000-ով գերազանցել է մեկնածներին:

Քննարկվել է նաեւ փախստական 760 ընտանիքների բնակարանով ապահովելու ծրագրի ընթացքը: Անդրադարձ է կատարվել աշխատանքային միգրացիան օրենսդրորեն կանոնակարգելուն, ապօրինի միգրացիայի ծավալները կրճատելուն առնչվող հարցերի: