Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՃՈՒՐԴԸ ՀԵՆՑ ԱՅՆՊԵՍ ՉԵՆ ԱՐԵԼ

Մարզեր

Ռոբերտ Քոչարյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Արմավիրի մարզպետ Ալբերտ Հերոյանի հետ: Խոսվել է մարզում աճուրդով վաճառված հողերի գումարները համայնքային նշանակության խնդիրների լուծմանն ուղղված գործընթացի մասին:

Մարզպետը տեղեկացրել է, որ ստացված 1 մլրդ 200 մլն դրամն առաջնահերթ ներդրվում է գազաֆիկացման, դպրոցաշինության, խմելու եւ ոռոգման ջրերի ներտնտեսային ցանցերի վերանորոգման ծրագրերում: Իսկ վաճառված մոտ 8000 հեկտար հողատարածքներում ակտիվ գյուղատնտեսական աշխատանքներ են ծավալվել, եւ մարզում նույնիսկ աշխատուժի պակաս է նկատվում:

Մարզպետին հանձնարարվել է գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին մեծ ուշադրություն դարձնել ջրամատակարարման հարցերին, որպեսզի գյուղացին վստահ լինի, որ իր աշխատանքից արդյունք է ստանալու:

Քննարկվել են նաեւ գյուղմթերքի իրացմանն ու վերամշակմանն առնչվող խնդիրներ: