Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ ԱԺ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՑԱՆԿԱԼԻ ՉԷ ԿՐԱՍՆՈԴԱՐՈՒՄ

Քաղաքականություն

«Կրասնոդարի իշխանությունները չեն ցանկանում, որ ՀՀ ԱԺ պատվիրակությունը այցելի իրենց երկրամաս»,- իր տպավորություններն է փոխանցում լրագրողներին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: Նա տեղեկացնում է, որ պաշտոնական բացատրության համաձայն այցը հետաձգվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Սոչի կատարելիք այցով: Այնտեղ Պուտինը խորհրդակցության է հավաքելու տարածաշրջանի նահանգապետերին, նաեւ Կրասնոդարի երկրամասի ղեկավար Տկաչովին:

Հիշեցնենք, որ ԱԺ պատվիրակության այցը պետք է կայանար մայիսի 15-ից – 17-ը: Առայժմ հայտնի չէ, թե երբ այն կկայանա, սակայն հայտնի է, որ պատվիրակության կազմում, բացի պատգամավորներից ընդգրկված է լինելու նաեւ ՆԳ փոխնախարարներից մեկը: