Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԻՄՊԻՉՄԵՆՏԸ` ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ «ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՏՐՅՈՒԿ»

Քաղաքականություն

ՀԿԿ խմբակցության ղեկավար Ֆրունզե Խառատյանը հայտարարում է, որ իրենք Ռոբերտ Քոչարյանի պաշտոնոնկության պահանջով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար չէին ստորոգրի: «Կոմկուսը իրատես է եւ գտնում է, որ միջոցառումը պետք է արդյունք ունենա: Մենք բարի կամ չար նախագահի համար չենք պայքարում, այլ սոցիալիստական կարգեր հաստատելու»,- ասում է Խառատյանը: Նա համոզված է, որ Հայաստանում սոցիալիստական կարգեր հաստատելու համար պայքարում իրենք կհաղթեն:

Իսկ ագրոարդյունաբերողների ներկայացուցիչ, գյումրեցի Սամվել Բալասանյանը ուրախ է, որ նախագահի պաշտոնանկության հարցով ստորագրահավաքը չսկսած տապալվեց: Նա համոզված է, որ «Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկության պահանջով հանրահավաքին մասնակցող գյումրեցին՝ վատ գյումրեցի է»: Բալասանյանը նման եզրակացության հանգել է,«քանի որ Ռոբերտ Քոչարյանը Գյումրիում 21 նոր շենքի հիմք է գցել»:

Իսկ հանրապետականները եւ դաշնակցականները պաշտոնանկության հնարավոր ստորագրահավաքը համարում են «նախընտրական տրյուկ»: Հանրապետական Ֆիլարետ Բերիկյանը ընդդիմության չկայացած նախաձեռնության մասին ասում է «տրյուկ, որ ըմբիշը փորձում է անել, սակայն չի ստացվում ու նա տրյուկի տակ է մնում»: ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանն էլ համոզված է, որ նախագահի պաշտոնանկության պահանջը հիմնազուրկ է: Ըստ նրա, ընդդիմությունը սպառնալով իմպիչմենտի գործընթաց սկսել, զուտ նախընտրական հնարք է բանեցնում: