Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՁՆԱԲՈՒՔԸ «ՓԱԿԵԼ» Է ՃԱՆԱՊԱՐՀԸ

Մարզեր

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Շիրակի մարզում: Սկսված ուժեղ ձնաբքի պատճառով առավոտից անանցանելի է դարձել Աշոցքի տարածաշրջանը, մասնավորապես` Ցողամարգ-Կարմրավան հատվածը:

Ըստ Շիրակի մարզի Արտակարգ իրավիճակների վարչության տեղեկության` առատ ձյան եւ ձնամրրիկի պատճառով ժամը 19.30-ի դրությամբ դժվարանցանելի են Գյումրու հետ կապող մի շարք ճանապարհներ, մասնավորապես՝ Գյումրի-Աշոցք, Թորոս-Աշոցք, Բավրա-Աշոցք ուղղություններով: Թորոս-Աշոցք հատվածում աշխատում է ավտոտեխնիկա` անվտանգ ավտոերթեւեկություն ապահովելու նպատակով: