Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ ՌԱԶՄԱԲԱԶԱՅՈՒՄ

Մարզեր

Շիրակի մարզի Արտակարգ իրավիճակների վարչության տվյալներով` երեկ հրդեհ է բռնկվել ռուսական 102-րդ ռազմաբազայում: Դեպքի վայր մեկնած հրշեջ խմբին հաջողվել է մեկուսացնել կրակը: Հրդեհն ընդգրկել էր մոտավորապես 160 քառակուսի մետր հատված:

Այրվել է պաշտոնատար անձանցից մեկի աշխատասենյակն ամբողջությամբ: «Ցայգ» հեռուստաընկերության մեր գործընկերների հաղորդմամբ` զոհեր եւ վիրավորներ չեն եղել: Հրդեհի առաջացման պատճառները ճշտվում են: