Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԵՂԱՎՈՐԸ ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՆ Է

Մարզեր

Էլեկտրասյուներից մեկի փլուզման պատճառով արդեն չորրորդ օրն է, Գյումրու Նորվեգական թաղամասն ու հարող Այգաբաց փողոցը զրկված են էլեկտրամատակարարումից: Բետոնե էլեկտրասյունը փուլ է եկել թաղամասի տներից մեկի վրա: Տուժածներ չկան:

Պատճառն ըստ էլցանցի մասնագետների, անորակ շինաշխատանքներն են, որոնք առկա են եղել դեռեւս թաղամասի բացման օրը: Նույն պատճառով փլուզման են ենթակա թաղամասի առնվազն 10 էլեկտրասյուներ: Բնակիչների հավաստումներով, շինկազմակերպությունը ղեկավարել են Գյուղնախարար Դավիթ Լոքյանի քրոջ որդիները, տեղեկացնում են «Ցայգ» հեռուստաընկերության մեր գործընկերները: