Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԴՐԱԿԱՆ ԵՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Քաղաքականություն

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը,Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարները մայիսի 15-ին Ռեյկյավիկում կայացած իրենց հանդիպումը որակել են իբրեւ «դրական քայլ»:

Երեք երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդիպման ավարտին համատեղ հայտարարություն են ընդունել, ուր ասվում է, որ նախարարները «քննարկել են անվտանգության եւ տարածաշրջանային համագործակցության ոլորտում առկա խնդիրների լուծման ուղիները եւ ընդգծել են հակամարտությունների կարգավորման կարեւորությունը»: