Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՐԵՎԱՆԸ ՀԱՅՏ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

Սպորտ

Հայաստանի շախմատի ֆեդերացիան հերքեց այն տեղեկատվությունը, թե իբր Երեւանը ցանկանում իր մոտ անցկացնել 2005թ. աշնանը կայանալիք աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչման մրցաշարը:

ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ մրցաշարը անցկացնելու համար մրցույթ է հայտարարված եւ հույս ունի, որ դրա նկատմամբ անտարբեր չեն ակտիվ ֆեդերացիանները` օրինակ բերելով Հայաստանը, Վրաստանը եւ Սինգապուրը:

Այս ասուլիսից հետո ռուսական լրատվամիջոցները թյուրիմացաբար հայտարարել են, թե մրցաշարը կազմակերպելու ցանկություն ունեն նաեւ Երեւանը, Թբիլիսին եւ Սինգապուրը: Սակայն բացի Կալմիկիայի մայրաքաղաք Էլիստայից, որեւէ այլ քաղաք մրցույթին մասնակցելու հայտ դեռ չի ներկայացրել: Հայտերը ներկայացնելու ժամկետը ավարտվում է ապրիլի 15-ին:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայում դեռ չի քննարկվել մրցույթին մասնակցելու հարցը: