Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԵՐԻԱԼ՝ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆԻ ՈՒ ԱՅԲ-ՖԵ-ի ՄԱՍԻՆ

Քաղաքականություն

Ներկայացնում ենք այս շարքի ՝ արդեն 4-րդ սերիան:

Այսօր նախագահի լրատվական ծառայության աշխատակիցը «Այբ-Ֆե» լրատվական գործակալության տնօրենին հեռախոսով ասել է. «Տեղեկանք բերեք, որ ձեր նյութերը ցուցադրվում են «Համասփյուռ» ցանցով, միայն այդ դեպքում ձեզ կրկին կհավատարմագրենք նկարահանումներ կատարելու այն վայրերում, ուր այցելում է նախագահը»:

Համաձայնվեք, որ սա բավականին հանդուգն հայտարարություն է ՝ ուղղված ոչ մի օր իր աշխատանքը չդադարեցրած լրատվական գործակալությանը: Սակայն ավելի քան հանդուգն է այդ հայտարարության շարունակությունը . «Թե չէ ուրիշի տեղն եք զբաղեցնում: Ձեր փոխարեն գործողները թող աշխատեն»:

Ուզում ենք մեկ անգամ եւս հիշեցնել նախագահի լրատվական ծառայության աշխատակիցներին, որ Հայաստանում գործող որեւէ օրենքով իրենք իրավունք չունեն խոչընդոտել տարիներ շարունակ գործող եւ իրավաբանորեն գրանցված լրատվական գործակալության աշխատանքին: Իրավունք չունեն նաեւ մեր հեռուստադիտողների ու ընթերցողների փոխարեն որոշել, թե ո՞ր լրատվամիջոցից նրանք պետք է տեղեկատվութուն ստանան:

Հիշեցնենք նաեւ, որ յուրաքանչյուր անգամ խոչընդոտելով մեր աշխատանքին, նրանք կոպտորեն ոտնահարում են Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը: