Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՈՒՆԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐՈՒՄ

Սպորտ

Այս օրերին Արմավիրում անցկացվում է խորհրդային հերոս Հունան Ավետիսյանի ավանդական ֆուտբոլային մրցաշարը, որին հիմնականում մասնակցում են բարձրագույն խմբի ակումբները:

«Արարատ» այսօր 1:0 հաշվով հաղթեց Գյումրիի «Շիրակին» եւ դուրս եկավ եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի կամ «Լեռնային Արցախը» կամ «Արարատ-2»-ը:

Այն ակումբները, որոնք հնարավորություն չունեն մրցաշրջանին նախապատրաստվել արտասահմանում, այդ բացը փորձում են լրացնել հենց այս մրցաշարում: