Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՎՍ ՄԻ ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑ ԱԺ-Ի «ԳԱՆՁԱՐԱՆԻՑ»...

Քաղաքականություն

Այսօր ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանը նիստի ընթացքում ստիպված էր փոխել իր տեղը: ԱԺՄ-ից ընտրված նախկին աժմ-ական Սադոյանը նստում է ԱԺՄ-ից ընտրված, նախկին աժմ-ական, ներկայումս հանրապետական Ֆիլարետ Բերիկյանի կողքին:

Նախկին գաղափարակիցները վերջին մեկուկես տարվա ընթացքում պարբերաբար վիճում են: Այսօր հերթական վեճը ուղեկցվում էր փոխադարձ վիրավորական բառերով, լսելի էր հատկապես «անասուն» բառը: Սադոյանը առաջարկում էր Բերիկյանիին փոխել իր նստելու տեղը կամ «ս... լինել»: Սակայն չդիմացան հենց վերջինիս նյարդերը եւ նա մինչեւ նիստի ավարտը նստեց 3-րդ խոսափողի հակառակ շարքի ձախ ծայրի աթոռին: