Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԽԵԼՈՔԱՑԱԾ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ» ԸՍՏ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ

Քաղաքականություն

ԱԺ-ում ներկայացված ընդդիմադիր ուժերն այդպես էլ չնախաձեռնեցին Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկության գործընթացը: Ինչպես տեղեկացնում է ՀԺԿ քարտուղար Վարդան Մկրտչյանը, որոշվել է առայժմ չսկսել ՀՀ նախագահի պաշտոնանկությության հարցով ստորոգրահավաք չանցկացնել:

Հայտնի է, որ արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ է 44 պատգամավորի ստորագրություն: Նախագահի պաշտոնանկությոն կողմնակիցները հաշվարկել են իրենց ուժերը եւ համոզվել են, որ խորհրդարանում այդքան մարդ չի համաձայնվի միանալ իրենց նախաձեռնությանը: «Խորհրդարանը ցույց տվեց իր դեմքը»,- ասում է Վարդան Մկրտչյանը:

Իսկ վարչապետ, ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը՝ տեղեկանալով, որ ընդդիմությունը հրաժարվել է արտահերթ նիստի գաղափարից, բացականչեց «Խելոքացել են»: Ի դեպ, վարչապետի գնահատականի համաձայն, ընդդիմությունը կշարունակի ժամանակ առ ժամանակ անդրադառնալ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկության թեմային: