Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵՌՈՐՆ ԵՎ ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ՀԱՅԱ

Քաղաքականություն

Դողն ընկել է իշխանությունների սիրտը, վախից արդեն մարդկանց են ձերբակալում, ուզում են մարդկանց աչքը վախեցնել, որ չգան հանրահավաքի,- այսօր Ազատության հրապարակում հայտարարեց «Հանրապետությւն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արամազդ Զաքարյանը: «Նույնիսկ Ստալինի ժամանակ նման բան չկար», - ասում է նա::

Ըստ Արամազդ Զաքարյանի մարզերի տեղական իշխանությունները ամբողջ գիշեր աշխատել են մի ուղղությամբ՝ խոչըդոտել այսօր մարդկանց շարժը դեպի մայրաքաղաք: Ի դեպ, հանրահավաքի կազմակերպիչները նաեւ նկատեցին, որ մայրաքաղաքում է կենտրոնացված հանրապետության գրեթե բոլոր ՆԳ բաժինների ոստիկանները: «Հայաստանում հաստատվել է քաղաքական տեռոր, բռնում են, տանում են, մեզ են փնտրում, մենք այստեղ ենք, դժվա՞ր է գտնել, ինչ է եղել, պետք եղավ, հայրենիքի համար կնստենք էլ», - հայտարարում է «Սոցիալիստական Հայաստան» միավորման քաղաքական խորհրդի անդամ Լեւոն Գալստյանը:

Հանրահավաքը վարող Վարդան Խաչատրյանը ընթերցեց Երկրապահ կամավորակնների միության մի անդամի կոչը, որով վերջինս հայտարարում էր. մեր հաղթանակը լավ տղերքն են այսօր վայելում, իսկ մենք սոված տներում նստած, ո՞ւմ ենք սպասում:

Ազատամարտիկ, նախկին հրամանատար Սարգիս Կարապետյանն էլ նկատեց, որ հաղթանակի համար հարկավոր է ընդամենը մի քանի րոպե ժամանակ, բայց մեծ հավատ: Նա նաեւ խոստացավ, որ հունիսի 15-ին ժողովուրդը փրկվելու է, ըստ երեւույթին նկատի ուներ իշխանափոխությանն ուղղված վճռական քայլը:

Աշոտ Մանուչարյանն էլ հայտարարեց, որ ձերբակալումներով իշխանությանը չի հաջողվի ընկճել մարդկանց, եթե մինչեւ երեկ պայքարում էին ընտանիքների հայրերը, ապա այս ձերբակալման փորձերից հետո նրանց միացան նաեւ կանայք, որոնք ավելի տղամարդ են, քան 200 թիկնապահով պաշտպանվող նախագահը: Ապա նաեւ ավելացրեց. «Երկրում հաստատվել է երկիշխանություն, բայց մեզ պետք է մի՝ ժողովրդի իշխանություն հաստատել»:

Այսօր նախատեսված երթը դեպի ԱԺ չարվեց, քանի որ, ըստ հանրահավաքի կազմակերպիչների, պատգամավորները հասցրել էին իրենց քվեարկություններն անել ու փախչել ԱԺ-ից: Իսկ ընմդդիմությունը այսօրվա հանրահավաքով այսպես ասած տայմ-աուտ վերցրեց ՝ ուժերը կենտրոնացնելու: Հաջորդ համազգային հանրահավաքը կկայանա մայիսի 24-ին, հայտարարեցին կազմակերպիչները, իսկ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը կոչ արեց ակտիվ մասնակցել 24 ի հանրահավաքին, տեր կանգնել սեփական իրավունքներին եւ հայրենիքին: