Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎԱԽԸ ՏՈՒԺՈՂՆԵՐԻ ՇԱՐՔԵՐՈՒՄ

Քաղաքականություն

Ինչո՞ւ են տուժողները խուսափում հարցաքննությունից, ինչո՞ւ չեն ներկայանում դատարան: ԱԺ պատգամավորներից մի քանիսը դատավորին տեղեկացրել են , թե այսօր ծանր օր է, իրենք զբաղված են օրինագծերի քննարկմամբ, դրա համար չեն կարողացել գալ դատարան: Սակայն դատավոր Ուզունյանն այնքան էլ հակված չէր ընդունել այս փաստարկը. նա նկատեց.«Որքան գիտեմ ԱԺ-ում նույնիսկ քվորում չի ապահովված»:

Գուցե պատգամավորները վախենո՞ւմ են: Ո՞վ կամ ի՞նչը կարող է վախեցնել տուժողներին, որ հրաժարվեն ներկայանալ դատարան: Ըստ փաստաբան Աշոտ Սարգսյանի, համարյա բոլոր տուժողները նախաքննական ցուցմունքում նշել են, որ ահաբեկիչները դրսից օգնություն էին սպասում, որ այդ ամենը 5 հոգու խելքի բանը չէր, որ նրանց հետեւում հաստատ կային որոշակի ուժեր, կազմակերպիչներ: Աշոտ Սարգսյանը ենթադրում է, որ այս պահին, ընտրությունների շեմին, պատգամավորների մեծ մասը կխուսափի նույնը կրկնել դատարանում: Հիշեցնենք, որ տուժողն իրավունք չունի չներկայանալ ե չպատասխանել հարցերին, նա միայն կարող է «չհիշել»: