Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՏՂԱՄԱՐԴԸ ՍԱՌԵԼ Է ՓՈՂՈՑՈՒՄ

Մարզեր

Փետրվարի 23-ի լույս 24-ի գիշերը Գյումրիում հայտնաբերվել է անձը չպարզված տղամարդու դիակ: Դիակը «Սամարիթեր» հիվանդանոց է տեղափոխվել առավոտյան 4 անց 20-ի հատվածում՝ շտապբուժօգնության ծառայության կողմից:

Ըստ նախնական հետազոտության, մահացածի մոտ հայտնաբերվել է գերսառեցվածություն եւ դեռեւս չհաստատված ախտորոշմամբ նաեւ գանգուղեղային տրավմա: Ինչպես տեղեկացանք շտապբուժօգնության կայանից, իրենք կանչը ստացել են 3 անց 40 րոպեին, Վազգեն Սարգսյան փողոցից: Իսկ շտապբուժօգնություն զանգահարել են մոտակայքում գտնվող «Արմենիա-Լադա» ընկերության Գյումրու մասնաճյուղի պահակակետից: Ահազանգողների խոսքերով, իրենք մանրամասներ չգիտեն, թե երբ եւ ինչպես է եղել դեպքը: «Սամարիթեր» հիվանդանոցի տնօրեն Ռաֆայել Խաչատրյանը «Ցայգ» ՀԸ մեր գործընկերներին հայտնել է, որ տղամարդուն իրենց տեղափոխել արդեն մահացած, եւ նա տեղափոխվել է դիահերձարան: