Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱԷՐՈՖԼՈՏ ՕՓԵՆ»-Ը ԱՎԱՐՏՎՈՒՄ Է

Սպորտ

Այսօր Մոսկվայում ավարտվում է շախմատի «Աէրոֆլոտ օփեն» միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին 30 հայ շախմատիստներ: Նախավերջին 8-րդ տուրում մի քանի ոչ-ոքիներից հետո վերջապես հաղթանակներ տոնեցին Վալդիմիր Հակոբյանը, Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Արտաշես Մինասյանը: Վերջին տուրում Վալդիմիր Հակոբյանը սպիտակներով մրցելու է A խմբի առաջատար Անդրեյ Խառլովի հետ եւ հաղթելու դեպքում միավորներով կհավասարվի նրան:

Այս խմբի 2-րդ հոսքի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Արսեն Եղիազարյանը, որը հաղթել է Դենիս Խիսմատուլինին: Այստեղ ընդգրկված մեր մյուս շախմատիստները բավականին համեստ արդյունքներ ունեն:

Այս երեկոյան մրցաշարը կավարտվի եւ տեղի կունենա փակման հանդիսավոր արարողությունը: