Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԵԴԱԼՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՎԱԶԵՑԻՆ

Սպորտ

Ավարտին է մոտենում շախմատի Աէրոֆլոտի մրցաշարը: 7-րդ տուրում մեր առաջատար գրոսմայստերներից կեսական միավոր վաստակեցին Վլադիմիր Հակոբյանը, Լեւոն Արոնյանը, Արտաշես Մինասյանը եւ Տիգրան Պետրոսյանը: Գաբրիել Սարգսյանը պարտության մատնեց Ռաֆայել Վահանյանին, իսկ Կարեն Ասրյանը` Ռոբերտ Ֆոնտանիեին: A խմբում ընդգրկված հայ շախմատիստները գործնականում կորցրեցին 1-ին տեղ գրավելու հնարավորությունը: Իսկ մրցանակային տեղ գրավելու ամենամեծ հնարավորությունը ունի Վլադիմիր Հակոբյանը:

A խմբի 2-րդ հոսքում իր վստահ ելույթները շարունակում է Արսեն Եղիազարյանը: Նա պարտության մատնեց Վյաչեսլավ Իկոնիկովին եւ 5.5 - ական միավորով եւս մի քանի շախմատիստների հետ բաժանում է 1-ին հորիզոնականը:

Չնայած մրցաշարի ավարտին դեռ 2 տուր կա, բայց արդեն կարելի է ասել, որ մեր շախմատիստներն իրենց հնարավորություններից բավականին ցածր հանդես եկան: