Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԺՈՐԻԿԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ

Սպորտ

Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Ժորա Հովհաննիսյանը 5 տարվա պայմանագիր է կնքել հունական ճանաչված «Օլիմպիակոս» ակումբի հետ, որտեղ փորձաշրջան էր անցնում արդեն մի քանի ամիս:

Հանրահայտ Խորեն Հովհաննիսյանի որդին մինչեւ 2004թ. օգոստոս ամիսը հանդես էր գալիս «Փյունիկում», որի կազմում դարձել էր Հայաստանի կրկնակի չեմպիոն: Ժորիկը անվայել պահվածքի պատճառով հեռացվել էր «Փյունիկից» եւ հավաքականից: Սակայն հետագայում նրան ներում շնորհվեց: Իսկ այդ ժամանակահատվածում 18-ամյա տաղանդավոր ֆուտբոլիստը փորձաշրջան անցավ մի շարք ակումբներում եւ վերջապես պայմանագիր կնքեց «Օլիմպիակոսի» հետ, որը հունական ֆուտբոլի առաջատար ակումբներից մեկն է: