Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՆԳԼԻԱՑԻՆԵՐԸ ՄՏԱՎԱԽՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ, ՈՐ ԻՐԵՆՑ ԳՈՒՄԱՐԸ ԿՅՈՒՐԱՑՎԻ՞

Մարզեր

«Միլիոնները, բրիտանական կողմի ցանկությամբ, նախ փոխանցվելու են հանրապետական բյուջե, իսկ այնտեղից՝ համայնքային»,- ասաց Հովիկ Աբրահամյանը եւ ընդգծեց, որ Հայաստանի կառավարությունը բրիտանական զարգացման նախարարության հետ կնքելու է հուշագիր, որով կպարտավորվի ստացած դրամաշնորհը անպայման փոխանցել գյուղեր կամ քաղաքներ:

Չէին վստահու՞մ, որ հուշագրով եք պարտավորվում` հարցին նախարարը պատասխանեց. «Այստեղ վստահելու խնդիր չկա. իրենք են ցանկացել, որ գումարը սկսզբում մուտք արվի հանրապետական բյուջե, ոչ թե միանգամից փոխանցեն համայնքներին»:

2 մլն ֆունտ ստերլինգը դրամի այսօրվա կուրսով հավասար է 1 մլրդ 789 մլն 860 հազար դրամի: Հիշեցնենք, որ կառավարությունը այս տարվա բյուջեով Գեղարքունիքի մարզպետարանին հատկացնելու է 199 մլն 788 հազ, Տավուշին՝ 118 մլն 164 հազար դրամ: Հանրագումարը շուրջ 1 մլրդ 472 միլիոնով պակաս է բրիտանական դրամաշնորհից: