Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

17 ՏԱՐԻ ԱՆՕԹԵՎԱՆ

Մարզեր

Ախուրյան համայնքում ավելի քան 200 ընտանիք անօթեւան է: Սա նախնական տվյալ է, քանի որ ներկայումս ընթանում է անօթեւանների հաշվառման գործընթացը:

Մինչ օրս բնակարանների գնման վկայագիր ծրագրով Ախուրյանում բնակարան է ձեռք բերել 601 ընտանիք: Եւս 27 ընտանիք 2004 թվականին բնակարան է ստացել Լինսի հիմնադրամով ամրացված շենքից: Այս տարի շինարարություն իրականացնելու համար պետբյուջեից գումար չի հատկացվել:

«ՄԵնք հույս ունեինք, որ պետբյուջեից հովանավորվող ԲԳՎ ծրագիրը կիրականացվի, բայց Ախուրյանում դեռ չի նախատեսվում: Սակայն մարզպետը խոստացել է Լինսի հիմնադրամով եւ տարբեր այլ միջոցներով համայնքի ներսում կառուցել բնակելի տներ: Հույս ունենք, որ բնակելի շենքերի շինարարություն կունենանք»,- ասում է Ախուրյանի գյուղապետ Արծրուն Իգիթյանը «Ցայգ» ՀԸ մեր գործընկերոջը:

Գյուղապետի հավաստմամբ` բնակարանային ցանկացած ծրագրի իրականացման դեպքում բնակարանով առաջնահերթ կապահովվեն այն ընտանիքները, որոնք երկրաշարժից հետո մինչ օրս բնակվում են համայնքի տարածքում: Այս տարի նախատեսվում է ծրագիր` աջակցելու համար գյուղական համայնքների այն ընտանիքները, որոնց սեփական տները քանդվել են երկրաշարժի ժամանակ, եւ որոնք այժմ ունեն կիսակառույցներ: Պետական աջակցությամբ նրանք հնարավորություն կունենան դրանք ավարտին հասցնելու: Հիմնականում ծրագրում կընդգրկվեն այն կիսակառույցները, որոնք 50 տոկոսով կառուցվել են: Ախուրյանում նման մոտ 50 կիսակառույց տուն կա: Թե Ախուրյանից քանի կիսակառույցներ կընդգրկվեն ծրագրում, կորոշվի համապատասխան հանձնաժողովի աշխատանքների արդյունքում: