Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՈՆՅԱՆԸ ՆԱՀԱՆՋՈՒՄ Է

Սպորտ

Մոսկվայում շարունակվում է շախմատի Աէրոֆլոտի միջազգային ավանդական մրցաշարը, որտեղ կայացան 3-րդ տուրի հանդիպումները: Վլադիմիր Հակոբյանը սպիտակներով հաղթեց Զվիադ Իզորիային եւ 2.5 միավորով մի շարք շախմատիստների հետ բաժանում է 3-րդ հորիզոնականը:

Առաջատարներ Վասիլիս Իվանչուկը եւ Անդրեյ Կառլովը ցույց են տվել 100 տոկոսանոց արդյունք եւ իրենց ակտիվում ունեն 3-ական միավոր: A խմբի ֆավորիտների մեջ ընդգրկված Լեւոն Արոնյանը այս տուրում սեւերով պարտվեց Վալերի Ֆիլիպովին եւ նահանջեց աղյուսակի միջնամաս: Պարտություն կրեց նաեւ Արտաշես Մինասյանը: Ռաֆայել Վահանյանը, Կարեն Ասրյանը եւ Տիգրան Պետրոսյանը հաղթանակներ տոնեցին, իսկ Աշոտ Անաստասյանը ոչ-ոքի խաղաց:

A խմբի 2-րդ հոսքում հաջող է հանդես գալիս Արսեն Եղիազարյանը, որը 3-րդ անընդմեջ հաղթանակից հետո առանց միավորների կորստի Ռաուֆ Մամեդովի հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Այս տուրում 1-ական միավոր վաստակեցին նաեւ Բենիամին Գալստյանը, Տիգրան Քոթանջյանը եւ Արթուր Հարությունյան: Կրկին անհաջող հանդես եկավ Էլինա Դանիելյանը, որը դեռ ընդամենը կես միավոր է վաստակել: