Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆԱԽԱԳԱՀԻ ԻՄՊԻՉՄԵՆՏԸ ԿԱԽՎԵԼ Է ԱԺ-Ի ՕԴՈՒՄ

Քաղաքականություն

ԱԺ-ում այսօր սովորական աշխատանքային օր էր: Առավոտվանից պատգամավորները քննարկում էին «Ջրային Օրենսգրքի» նախագիծը: Նույնիսկ մեծ ընդմիջման ժամանակ՝ 13.30-ին նրանց մեծ մասը ոչ թե հանգստանում էր, այլ լսում էր, թե ինչպես է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանում «Կասկադը» «Գաֆէսճեան հիմնադրամին», իսկ «Զվարթնոց» օդանավակայանը Էդուարդո Էռնեկյանին հանձնելու պայամանգրի հետ կապված հարցերին: Հարկ է նշել, որ նախարարը բոլոր հարցերի պատասխանն ուներ եւ երբ մաքսային օրենքների հետ կապված վիճելի հարց ծագեց, իսկույն գործի դրեց իր շարժական համակարգիչը եւ վերցրեց իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը:

Սակայն որոշ պատգամավորներ ժամանակավորոպես չէին մասնակցում ոչ «Զվարթնոցի» եւ «Կասկադի» հարցերով քննարկմանը, ոչ էլ նիստին: Նրանք խորհրդարանի Բաղրամյան մուտքի մոտ սպասում էին Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը պահանջող ցուցարարներին: Ցուցարարներին սպասում էին նաեւ ոստիկանները: Վերջիններս՝ տեսնելով, որ երթը շարժվում է դեպի Դեմիրճյան փողոց, շտապեցին այնտեղ, որպեսզի օգնեն իրենց գործընկերներին:

Պատգամավորներն արդեն քննարկում էին «Անհատական համարանիշերի մասին» օրինագիծը: Այդ ընթացքում ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը միջանցքում հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանին պաշտոնանկելու հիմքեր. «Կան Սահմանադրության կետեր, որ ցավոք սրտի նախագահը խախտել է»:

Նշենք, որ դեռ առավոտվանից լրագրողները սպասում էին, թե երբ է մեկնարկելու նախագահի պաշտոնոնկությոն հարցով նիստ հրավիրելու համար ստորոգրահավաքը: Կանխատեսվում է, որ կհաջողվի հավաքել 35 ստորոգրություն, այնինչ նիստը հրավիրվում է 44 ստորոգրության առկայության դեպքում: «Ցույց տանք, որ կան մարդիկ, որոնք չեն հանդուրժում, իսկ հաջողությունը միայն ստորագրող պատգամավորներից չի կախված: Անհրաժեշտ է հասարակական լայն աջակցություն», - կոչ արեց Շ. Քոչարյանը:

Ի դեպ այսօր Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկությունը պահանջող ընդդիմությունը այդպես էլ արտահերթ նիստ հրավիրելու համար ստորոգրահավաքը չսկսեց: Հնարավոր է, որ վաղվանից նրանք լծվեն այդ գործին: Խորհրդարանի աշխատանքային օրն եզրափակեցին պատգամավորների հայտարարությունները: Իսկ վերջում Էջմիածնից ընտրված պատգամավոր Հակոբ Հակոբյանը եւ Վրեժ Շահգելդյանը կատակում էին, թե դրսի հավաքվածները ու՞մ ավելի շատ կճնշեն եւ կստիպեն ստորոգրել պաշտոնանկության նիստ հրավիրող պահանջը: Հակոբյանը պնդում էր, որ Շահգելդյանի հետ դուրս գալու դեպքում կարող է ծեծվել:

Պատգամավորների մտահոգություններն իզուր էին: Երեք շարքով կանգնած ոստիկանները նրանց հուսալիորեն պաշտպանում էին իրենց ընտրողներից: Ցուցարարներին մոտեցան միայն ընդդիմության ներկայացուցիչները: Ի դեպ հավաքվածների հեռանալուց հետո ոստիկանները նախ երեք շարքը դարձրին մեկ շարք, հետո նոր միայն բացեցին Դեմիրճյան փողոցը: