Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆՈՒՅՆ ԴԻՐՔՈՒՄ

Սպորտ

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային հերթական աղյուսակը: Հայաստանի հավաքականը նախորդ ամսվա համեմատ պահպանել է 120-րդն է: Մեր ընտրանին եզակիներից մեկն է, որը նոյեմբերից հետո որեւէ հանդիպում չի անցկացրել, եւ էական տատանումներ մեզ համար մինչեւ ապրիլ տեղի չեն ունենա:

Հույները ընտրական խաղում Դանիայի նկատմամբ տոնած հաղթանակից հետո բարձրացել են 13-րդ հորիզոնական: Հունաստանի ընտրանին դեռ երբեք նման բարձր դիրքում չի հայտնվել:

2006թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում մեր առաջիկա մրցակից Անդորրան 139-րդ տեղում է, իսկ Հոլանդիան 7-րդն է:

Ադրբեջանի հավաքականը զբաղեցնում է 117-րդ հորիզոնականը: