Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ԳԵՐԱԴԱՍՈՒՄ ԵՆ «ՈՍԿԵ» ՄԻՋԻՆԸ

Սպորտ

Շախմատի Աէրոֆլոտի մրցաշարի 2-րդ փուլում Հայաստանի գրեթե բոլոր առաջատար շախմատիստները ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները:

Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Աշոտ Անաստասյանը, Ռաֆայել Վահանյանը, Արտաշես Մինասյանը, Կարեն Ասրյանը, Արման Փաշիկյանը, Լիլիթ Մկրտչյանը, Բենիամին Գալստյանը եւ Տիգրան Քոթանջյանը կեսական միավոր վաստակեցին: Լեւոն Արոնյանը եւ Տիգրան Պետրոսյանը հաղթեցին: Վերջինս իր առաջին միավորը վաստակեց: Հաջող մեկնարկից հետո պարտություն կրեց Նելլի Աղինյանը: Զիջեց նաեւ Էլինա Դանիելյանը: