Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՑՈՒՐՏԸ ԿՈՐԾԱՆՈՒՄ Է ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԸ

Մարզեր

Վերջին մի քանի տարիներին Գյումրիում գործող գրադարաններում լուրջ է ջեռուցման խնդիրը: Գրադարաններում որոշակի ջերմություն ապահովելու համար վառելիքը աշխատակիցները բերում են տանից, կամ էլ օգտվում են ընթերցողների նվիրատվությունից, հաղորդում են «Ցայգ» հ/ը մեր գործընկերները: «Այլ կերպ հնարավոր չէ»,- վստահեցնում է Գրադարանների կենտրոնացված համակարգի տնօրեն Արա Պապանյանը:

էլեկտրական սալօջախներով եւս հնարավոր չէ ապահովել բավարար ջերմություն: Սրա համար զգալի գումարներ են պահանջվում:Ամբողջ օրվա ընթացքում գրադարաններից յուրաքանչյուրին այս նպատակով նախատեսվում է 2 կվ էլետրաէներգիա: Այսօր ջեռուցվում է միայն մեկ սենյակ ու միայն վառարանի միջոցով:

«Գրադարանների տարածքները շատ մեծ են, եւ մենք չենք կարող ջեռուցել ընթերցասրահները ու գրապահոցները, դա նույնիսկ ազգային գրադարանը չի կարող անել»,- ասում է Արա Պապանյանը: Հասկանալի է, որ ջեռուցման խնդիրները վտանգի տակ են դնում գրքերի հետագա պահպանման հարցը:

Գյումրու քաղաքապետարանը միայն վերջերս է 80 պարկ քարածուխ հատկացրել գրադարաններին, որը, սակայն, տրանսպորտի բացակայության պատճառով ոչ բոլորին են տրամադրվել: